Հուլիսի 1-ից Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը դե յուրե դիտարկվելու է իբրև ապօրինի կառույց:
Յուրաքանչյուր օտարերկրյա դեսպանություն մի շարք կարևոր պարտականություններ ունի, որոնք հիմնված են դիվանագիտական հարաբերությունների վրա, մասնավորապես, դիվանագիտական ներկայացուցչություն, քաղաքական հարաբերությունների զարգացում, տնտեսական և առևտրային կապերի խթանում, մշակութային և կրթական համագործակցություն, հյուպատոսական ծառայություններ, ինֆորմացիոն գործունեություն ու հասարակական կապեր:
Այժմ պատկերացնենք, որ որևէ օտարերկրյա դեսպանություն հրաժարվել է իր պարտականությունների իրականացումից, ենթադրենք` քաղաքական հարաբերությունների զարգացման փոխարեն, նստավայր-պետությունում իրականացնում է քաղաքական թշնամություն:
Ի՞նչ կլինի:
Եթե խոսքը նորմալ նստավայր-պետության մասին է, ապա կլինեն զգուշացումներ, միգուցե` արտաքսումներ:
Այսօրինակ իրավիճակ է ստեղծվել Հայաստանում Գերմանիայի դեսպանության հետ կապված: Վերջինս հուլիսի 1-ից ՀՐԱԺԱՐՎԵԼ Է իրականացնել Հայաստանի Հանրապետության (նստավայր-պետություն) հանդեպ ստանձնած պարտականությունները:
Այն է` Շենգենյան վիզայի դիմումները 2025 թվականի հուլիսից կընդունվեն միայն ինչ-որ կազմակերպության` TLScontact-ի կողմից:
Փաստորեն, սրանք թքած ունեն 1961 թվականի ՄԱԿ դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի, նստավայր- պետության և վերջինիս քաղաքացիների վրա:
Սրանք պատրաստվում են հրաժարվել իրենց պարտականություններից` հյուպատոսական ծառայությունների մատուցումից և ՀՀ քաղաքացիների վերաբերյալ անհատական տեղեկությունները տրամադրել են ինչ-որ ՍՊԸ-ի:
Հայաստանում սրանք իրենց անպատիժ են զգում, չմտածելով, որ եթե հուլիսի 1-ից հրաժարվեն իրենց հիմնական գործառույթներից մեկից` հյուպատոսական ծառայությունների մատուցումից, ապա դե յուրե դիտարկվելու են իբրև ապօրինի կառույց, իսկ մարդու անհատական տվյալների փոխանցումն այլ անձանց քրեորեն պատժելի արարք է:
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերց (Friedrich Merz), ԱԳ նախարար Յոհանն Վադեֆուլ (Johann Wadephul), ԱԳՆ (Auswärtiges Amt), դուք կարծում եք, որ թքած ունեք ՀՀ արտաքին գործերի նախարարություն կոչվող հիմնարկի վրա՞:
Ո´չ, դուք անարգում եք Հայաստանի բնակչությանը:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ